ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Երևանը հռչակվել է Եվրոպական ուսանողական մայրաքաղաք

Երևանը հռչակվել է Եվրոպական ուսանողական մայրաքաղաք
08.05.2015 | 12:33

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է Երևանը 2015-ի Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում Երևան ժամանած Եվրոպական ուսանողական միության պատվիրակներին և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներին: Կարևորելով երիտասարդների մասնակցությունը քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է լսելու և քննարկելու մայրաքաղաքի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները: Եվրոպական ուսանողական միության նախագահ Էլիզաբեթ Գեհրկեն համոզմունք է հայտնել, որ Երևանը պատվով կկրի Եվրոպական ուսանողական մայրաքաղաքի կոչումը:
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան 2013-ի նոյեմբերին Զագրեբի Եվրոպական ուսանողական միության 65-րդ կառավարման խորհրդին հայտ էր ներկայացրել 2015-ին հյուրընկալել Եվրոպական ուսանողական ամենահեղինակավոր կազմակերպությանը: 2015-ի ԵՈՒՄ գարնանային նստաշրջանի հյուրընկալման համար պայքարում էին Հայաստանի ՈՒսանողական ազգային ասոցիացիան և Իսրայելի Ազգային ուսանողական միությունը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է Երևանը և հռչակվել նաև 2015 թ. Եվրոպական ուսանողական մայրաքաղաք:

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ